NolaLand

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՆոլաԼենդը ստեղծվել է մի մեծ թիմի ջանքերի արդյունքում: Մենք հորինում ենք պատմություններ Նոլայի և իր ընկերներ մասին և հույս ունենք, որ դու էլ կընկերանաս նրանց հետ։ Մենք բոլորս շատ տարբեր ենք. մեզնից ոմանք սիրում են կոմիքս, մյուսները ՝ մանգա, մի մասը սիրում է բարձր երաժշտություն, մյուսները՝ գերադասում են մտածել և ստեղծագործել լռության մեջ, մի մասը երբեք ուշադրություն չի դարձնում վերջնաժամկետներին, մյուսները՝ արագ վերջացնում են աշխատանքն ու շտապում նոր արկածներ որոնելու։

ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հիմնադիր / հեղինակ

Հասմիկը պրոդյուսեր է և գրաֆիկ նովելների պատմությունների հեղինակ: Նա հավատում է կախարդանքի ու հրաշքների: Ստացել է Ֆիլմ և մեդիա արտադրության մագիստրոսի կրթություն Շվեդիայի Լունդի համալսարանում, ինչպես նաև սովորել Ջ. Վաշինգտոնի անվան համալսարանի Վավերագրության կենտրոնում: 2013-ից սկսած նա գրում է պատմություններ ՆոլաԼենդի և նոլալենդցիների մասին:

Հասմիկը գրել է՝

ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գեղարվեստական ղեկավար

Ռուզաննան ավարտել է Երևանի պետական համալսարանը 2013, ունի Արվեստի պատմության մագիստրոսի որակավորում: Բացի նկարչական հմտություններից, նա ուսումնասիրում է լուսանկարչություն: Ասում է՝ աշխատում է գեղարվեստորեն:

Ռուզաննան աշխատել է՝

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Գործադիր պրոդյուսեր

Հարությունը ՆոլաԼենդի գործադիր պրոդյուսերն է: Նա աշխատում է ֆիլմարտադրությունում՝ որպես հնչունային ռեժիսոր և HY records ձայնագրման ստուդիայի հիմնադիրն է: Վստահ է, որ լսում է ամեն մի հնչյուն և վերածում այն մոգական ձայների:

ԼԻԿԱ ԴՊԻՐՅԱՆ

ՆոլաԼենդի գլխավոր նկարիչ

Լիկան մասնագիտությամբ հոգեբան է, թեև միշտ գիտեր, որ իր իրական կոչումը նկարելն է: 2008-ից իրագործում է այդ երազանգը: Ներկայումս Գերմանիայի Hochschule Darmstadt-ի Անիմացիայի և խաղերի ֆակուլտետի ուսանող է: Նա ՆոլաԼենդի հիմնական հերոսների նկարիչն է:

Լիկան նկարել է՝

ՏԻԳՐԱՆ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

ՀԱՐՈ գրաֆիկ նովելի գլխավոր նկարիչ

Տիգրան Մանգասարյանն առաջին նկարիչներից է Հայաստանում, ով իր ողջ գործունեությունը նվիրել է կոմիքսների ստեղծմանը՝ սկսած 1990-ականներից: Նա տպագրել է մի շարք կոմիքսային գրքեր և գրաֆիկ նովելներ: Նա Ֆրանսիայի Անգուլեմի Վիզուալ արվեստի Եվրոպական դպրոցի արվեստագետների կացարանում հյուրընկալված նկարիչներից է։ Անցկացրել է կոմիքսի արվեստի բազմաթիվ դասընթացներ Հայաստանում և Արցախում:

Տիգրանը նկարել է՝

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՌԵՀԱՆ գրաֆիկ նովելի նկարիչ

Արմինեն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի դիզայնի բաժինը, այժմ կրթությունը շարունակում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում; Արմինեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին ուսանողներից է եղել, որտեղ սովերել է անիմացիա և կոմիքս: Նա Binary Quasar ստուդիայի «Thy Tower Quest» խաղի նկարիչն է:

Արմինեն նկարել է՝

ՅԵԼԼԻՆԳ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՍՏՈՒԴԻԱ

Արևիկ Արոյան և Գրիշա Գրիգորյան

ՍՄԲԱԿԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ գրաֆիկ նովելի նկարիչներ

Յելլինգ անիմացիոն ստուդիան հիմնվել է 2014-ին չորս երիտասարդ նկարիչների կողմից: Այն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից աջակցվող ստարտափ է: Յելլինգում ստեղծում են 2D, stop-motion և դասական ձեռքով նկարված անիմացիաններ: Արևիկը և Գրիշան ստուդիայի համահիմնադիրներից են: Նրանց միացել են ՆոլաԼենդին՝ աշխատելու գրաֆիկ նովելներից մեկի ստեղծման վրա:

Արևիկը և Գրիշան նկարել են՝

ԳԱՅԱՆԵ ԱՅՎԱԶՅԱՆ

ՌԵՀԱՆ գրաֆիկ նովելի նկարչի օգնական

Գայանեն սովորել է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում։ Մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անիմացիայի, մոդելավորման, նկարչության և դիզայնի դասընթացների: Իրեն համարում է ակտիվ ինտրովերտ, ով շատ է սիրում համերգներ, բայց այնքան էլ հաճախ չի մասնակցում դրանց: Դե, ինտրովերտներն այդպիսին են:

Գայանեն մասնակցել է՝

ՀԱՍՄԻԿ ԱԶԻԶԲԵԿՅԱՆ

ՀԱՐՈ գրաֆիկ նովելի նկարիչ

Հասմիկը սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Նրա հիմնական հետաքրքրություններն են գրաֆիկան, տպագրությունը, գրքերի պատկերազարդում և դիզայնը:

Հասմիկը նկարել է՝

ՌՈՒԶԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՍՄԲԱԿԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ գրաֆիկ նովելի սցենարի հեղինակ

Ռուզանն ավարտել է Թբիլիսիում գտնվող Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցի մագիստրատուրան։ Ուսանողական տարիներին աշխատել է երիտասարդական հեռուստահաղորդման արտադրությունում՝ որպես լրագրող և համակարգող, թղթակցել է մի շարք կայքերի, ամսագրերի, մասնակցել հոլովակների, ռեպորտաժների և դոկումենտալ ֆիլմերի ստեղծմանը։

Ռուզանը գրել է ՝