NolaLand

ԱՊԱՌԱԺ ԳՐԱՖԻԿ ՆՈՎԵԼԻ ՄԱՍԻՆ

Երկու մանկության ընկերներ՝ հաջողակ հաքեր Գևը և Վանաձորի ամենաանհաջողակ հարվածային գործիքահար Վանեն որոշում են իրագործել իրենց վաղեմի երազանքն ու ռոք խումբ հիմնել: Գևը, ծախսելով իր ողջ հոնորարը, գնում է ամենաթանկարժեք բաս կիթառը, քանի որ որոշել է դառնալ աշխարհի ամենալավ բասիստը: Մինչդեռ խումբ հիմնելու ծախսերը հոգալու համար ընկերները պատրաստ են ընդունել մի շատ կասկածելի առաջարկ, որն էլ սկիզբ կդնի անկանխատեսելի մի արկածի:

Կերպարների մասին

ԳԵՎ

Գևորգ Ռուբինյանը Վանաձորի լավագույն հաքերն է: Նա ծնվել է 1995-ին, առցանց սովորե աշխարհի մի քանի առաջատար համալսարաններում՝ առանց ավելորդ ժամանակ վատնելու ճամփորդությունների վրա:

  • Ինչպիսի՞ն կլինի ձեր կատարյալ օրը ։ Ամեն օրն էլ հիասքանչ է, փոքրիկս:
  • Սիրած ուտեստը : Պիցցա՝ լիքը պանրով, չերրի լոլիկով, շատ բարակ կտրատած սնկի կտորիկներով, վրան էլ ճիշտ քանակի տոմատի մածուկ և զեյթուն:
  • Ապրելն անհնար է առանց ։ Կոդերիս, կիթառիս և հետաքրքրասիրությանս :
  • Սիրած տոնը ։ Հաքերների միջազգային օրը :
  • Ամենախենթ արարքը : Սխրանքներիս ցուցակն անվերջ է, բայց ամենա-ամենան դեռ առջևում է՝ երբ համաշխարհային ճանաչման ռոք աստղ դառնամ :
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԵսՀիասքանչս

ՎԱՆԵ

Վանե Դանիելյանը բնապահպան է, ակտիվիստ ու նվագում է հարվածային գործիքներ: Ծնվել է 1995-ին: Սովորում է Վանաձորի Մանկավարժական համալսարանում: Եթե իհարկե համալսարանից չհեռացնեն:

  • Սիրած ուտեստը : Բանջարեղենով սենդվիչ ավեկադոյի թանձրուկով:
  • Ապրելն անհնար է առանց ։ Հարվածայինների:
  • Սիրած տոնը ։ Անկախության օրը:
  • Ամենախենթ արարքը : Գևի հետ ռոք խումբ ստեղծելը:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԱնցանքԳործի #ՍպանելԲասիստին

ՊԱՆԿ

Պանկ (կամ Փանք) անունով են բոլորը ճանաչում Անուշավան Պողոսյանին: Ծնվել է 1995-ին, ունի զույգ քույրիկներ: Ընտանիքի ամենախելացի անդամն է:

  • Սիրած ուտեստը : Շատ ու շատ պոնչիկներ
  • Սիրած տոնը ։ Գիտելիքի օրը, դե մեկ էլ ռոք լսողների միջազգային օրը:
  • Ամենախենթ արարքը : Մի անգամ քննությանը անպատրաստ եմ ներկայացել: Դա պարզապես էքստրիմ էր:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԵրկարՄտածիր

ՆՈԼԱ

Նոլան 17 տարեկան է: Անունը՝ Նանոր Կիրակոսյան, բայց այդպես նրան ոչ ոք մի դիմում: Ծննդյան օրը ապրիլի 13-ն է: Ցանկացած օր նրա համար կատարյալ է, երբ կա ռոք համերգ, որի ժամանակ կարող է ռոմանտիկ հանդիպում ունենալ: Կարող է համադրել նաև ինչ-որ ըմբոստ արարք:

  • Սիրած ուտեստը : Լակրիսի կոնֆետ և գազարի հյութ:
  • Ապրելն անհնար է առանց ։ Երաժշտության և արկածների:
  • Սիրած տոնը ։ Բոլոր տոները, որոնց ժամանակ նվեր եմ ստանում:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԵղիրՓոփոխությունը

ՌԵ / ԷԴԳԱՐ

Էդգար Գալստյանը 20 տարեկան է: Ընկերներն ու բարեկամները Ռեն են նրանց կոչում: Սիրում է կարտոֆիլի ֆրի, բայց աշխատում է առողջ սնվել: Սիրում է նաև կիթառ նվագել: Իդեալական օր է համարում երբ արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Չնայած, այդպես գրեթե չի լինում, քանի որ նրա կյանքը լի է արկածներով:

  • Ապրելն անհնար է առանց ։ Երաժշտության:
  • Ամենախենթ արարքը : Նոլային հանդիպելը:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԱնդարդՍեր