NolaLand

ՄԵՐ ԿՈՄԻՔՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նոլալենդ կոմիքսային աշխարհն ընթերցողին առաջարկում է տարբեր ժանրերի կոմիքսներ: ԱՊԱՌԱԺը մեր առաջին կոմիքսային պատմությունն է, որտեղ նոլալենդցիներին ֆանտաստիկայի ժանրի արկածներ են սպասվում: Ամեն ինչ սկսվում է հենց այս պատմությունից: Ինչպես հաճախ կատակում ենք, մեկ խելացի տղան բավական է աշխարհը արհավիրքի հասցնլ համար, բայց նվիրված ընկերների մի ամբողջ խումբ է պետք այն փրկելու համար:

ՌԵՀԱՆ, ՀԱՐՈ և ՍՄԲՈԿԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ կոմիքսները միավորված են մեկ ընդհանուր խորագրի ներքո: Այս պատմությունները ոգեշնչված են դասական արևմտահայ և սփյուռքահայ գրական ստեղծագործությունների հիման վրա: Այս կոմիքսները ստեղծվել են Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ և հասանելի են անգլերեն, արևելահայերեն և դասական արևմտահայերեն լեզուներով (շուտով): Հուսով ենք, ընթերցողը կկարդա մեր պատմությունները բոլոր լեզուներով, վայելելով թե՛ գեղեցիկ դասական լեզուն, և թե՛ ժամանակակից մեկնաբանությունը: Նոլալենդցի հերոսներն էլ այս գրքերի օգնությամբ կարողանում են իրենց առօրյայում իրենց հուզող հարցերի պատասխաններ գտնել: