NolaLand

ՀԱՐՈ ԳՐԱՖԻԿ ՆՈՎԵԼԻ ՄԱՍԻՆ

ՀԱՐՈ գրաֆիկ նովելը ստեղծվել է NolaReads ծրագրի շրջանակներում, որին աջակցել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը: Այս ծրագրով հայ դասական գրականության երեք կարճ պատմվածքներ վերածվել են գրաֆիկ նովելների, որտեղ միահյուսվում են ՆոլաԼենդի հերոսների և գրական ստեղծագործության գործող անձանց պատմությունները:

Տ. Կամսարականի ՀԱՐՈ պատմվածքի հերոսն է պանդուխտ Հարոն, ով թողնելով հայրենի գյուղը, եկել է Ստամբուլ՝ Պոլսո սրտում, Գալաթա աշտարակի ներքո հաջողություն փնտրելու պատրանքով: Ասես շարունակելով Հարոյի ճակատագիրը, մեր օրորում էլ երիտասարդ հերոսը՝ Էդգարը վիճում է ավագ եղբոր հետ, ով ուզում է մեկնել արտագնա աշխատանքի: Հարոյի պատմության միջոցով Էդգարը նորովի է տեսնում եղբոր որոշումը:

ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

Տիգրան Կամսարականը ծնվել է Կոստանդնուպոլսում 1866թ: Քսաներկու տարեկանում հրատարակել է իր առաջին վեպը, որն արևմտահայ գրականության առաջին ռեալիստական վեպն էր ու իր շուրջ բուռն հակասական կրքեր բորբոքեց: 1890-ականներին գեղարվեստական գրականության հանդեպ հսկողությունը խստանում է Թուրքիայում: Այդ ժամանակ էլ Գ. Զոհրապի և Հ. Ասատուրի հետ միասին, Կամսարականը հիմնում է ՄԱՍԻՍ հանդեսը, որտեղ լույս են տեսնում նրա նշանակալից ստեղծագործություններից մի քանիսը, այդ թվում՝ ՀԱՐՈ պատկեր-նորավեպը: Այստեղ հեղինակը շեղվում է դասական նորավեպերի կոնցեպտից՝ թողնելով սյուժեն գրեթե առանց գործողությունների, տալով ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։

Կերպարների մասին

ՌԵ / ԷԴԳԱՐ

Էդգար Գալստյանը 20 տարեկան է: Ընկերներն ու բարեկամները Ռեն են նրանց կոչում: Սիրում է կարտոֆիլի ֆրի, բայց աշխատում է առողջ սնվել: Սիրում է նաև կիթառ նվագել: Իդեալական օր է համարում երբ արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Չնայած, այդպես գրեթե չի լինում, քանի որ նրա կյանքը լի է արկածներով:

  • Ապրելն անհնար է առանց ։ Երաժշտության:
  • Ամենախենթ արարքը : Նոլային հանդիպելը:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԱնդարդՍեր

ԱՐԵՆ

Արեն Գալստյանը Ռեի ավագ եղբայրն է: Ծնվել է Վանաձորում, 1993-ին: ավարտել է Մագիստրատուրա, երազում է արտերկրում ասպիրանտուրայում սովորել:

  • Ինչպիսի՞ն կլինի ձեր կատարյալ օրը ։ Երբ ես լիովին կարողանում եմ օգտագործել ուժերս ու տեսնել արդյունք:
  • Սիրած ուտեստը : Մամայի պատրաստած կերակուրները: Եվ Վանաձորի շոկոլադով բուլկի:
  • Ապրելն անհնար է առանց ։ Առաջընթացի:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԵսԿարողեմ

ՀԱՐՈ

Հարոն ծնվել է 1865-ին հեռու-հեռավոր մի գյուղում: Եկել է Պոլիս աշխատանք գտնելու, որ իր ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովի:

  • Ինչպիսի՞ն կլինի ձեր կատարյալ օրը ։ Մի սովորական օր հայրենի գյուղում, երբ երեխաներս խաղում են դաշտում, ես ու կինս էլ բերք ենք ցանում:
  • Սիրած ուտեստը : Թանապուր:
  • Ապրելն անհնար է առանց ։ Հայրենի հողի:
  • Սիրած տոնը ։ Երեխաներիս ծննդյան օրերը:
  • Ամենախենթ արարքը : (Ուսերն է թոթվում զարմացած)
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ՎստահիրՈւժերիդ

ՀՐԵԱ ՎԱՃԱՌԱԿԱՆ

Հաջողակ հրեա վաճառական, ով ծնվել է 1847-ին և ապրում է Պոլսում: Սիրում է կարգուկանոն ամեն ինչում: Աշխատողները կատարում են իրենց պարտականությունները, իսկ ինքը հարստանում է:

  • Սիրած ուտեստը : Արևելյան սուրճ փախլավայով:
  • Սիրած տոնը ։ Չեմ սիրում, անիմաստ ժամանակի կորուստ է:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԻսկԴո՞ւք

ՆՈԼԱ

Նոլան 17 տարեկան է: Անունը՝ Նանոր Կիրակոսյան, բայց այդպես նրան ոչ ոք մի դիմում: Ծննդյան օրը ապրիլի 13-ն է: Ցանկացած օր նրա համար կատարյալ է, երբ կա ռոք համերգ, որի ժամանակ կարող է ռոմանտիկ հանդիպում ունենալ: Կարող է համադրել նաև ինչ-որ ըմբոստ արարք:

  • Սիրած ուտեստը : Լակրիսի կոնֆետ և գազարի հյութ:
  • Ապրելն անհնար է առանց ։ Երաժշտության և արկածների:
  • Սիրած տոնը ։ Բոլոր տոները, որոնց ժամանակ նվեր եմ ստանում:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԵղիրՓոփոխությունը