NolaLand

ՍՄԲԱԿԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՖԻԿ ՆՈՎԵԼԻ ՄԱՍԻՆ

ՍՄԲԱԿԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ գրաֆիկ նովելը ստեղծվել է NolaReads ծրագրի շրջանակներում, որին աջակցել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը: Այս ծրագրով հայ դասական գրականության երեք կարճ պատմվածքներ վերածվել են գրաֆիկ նովելների, որտեղ միահյուսվում են ՆոլաԼենդի հերոսների և գրական ստեղծագործության գործող անձանց պատմությունները:

Դասը չսովորելը երբեք լավ ավարտ չի ունենում: Եթե քննական թեկուզ մեկ հարցի պատրաստ չես, հենց այս հարցն էլ կլինի հանձնարարության մեջ: Ահա այդպես դպրոցականներ Վանեն ու Պանկը ստիպված են գլուխ կոտրել ու լուծում գտնել մի շատ արկածախնդիր պատմության, որ տեղի է ունեցել Սարոյանի պատմվածքի Ղարօղլանյանների խենթ ու ազնիվ գերդաստանում:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Վիլյամ Սարոյանը 20-րդ դարի սկզբի հեղինակավոր ամերիկյան գրողներից է։ Հրատարակել է բազում նովելներ, պատմվածքներ և պիեսներ։ Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում ծնված պատանին 15 տարեկանում թողել է դպրոցը և զբաղվել ինքնակրթությամբ՝ կարդալով ու գրելով: Ճանաչում երիտասարդ գրողին բերել է իր առաջին իսկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...» վերնագրով: «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը «Իմ անունը Արամ է» (1940) ժողովածուի մասն է, որը Սարոյանը գրել է որպես իր ընտանեկան պատմություն։ Օրինակ՝գլխավոր հերոսների Ղարօղլանյան ազգանունը գրողի տատի իրական ազգանունն է:

Կերպարների մասին

ՎԱՆԵ

Վանե Դանիելյանը բնապահպան է, ակտիվիստ ու նվագում է հարվածային գործիքներ: Ծնվել է 1995-ին: Սովորում է Վանաձորի Մանկավարժական համալսարանում: Եթե իհարկե համալսարանից չհեռացնեն:

  • Սիրած ուտեստը : Բանջարեղենով սենդվիչ ավեկադոյի թանձրուկով:
  • Ապրելն անհնար է առանց ։ Հարվածայինների:
  • Սիրած տոնը ։ Անկախության օրը:
  • Ամենախենթ արարքը : Գևի հետ ռոք խումբ ստեղծելը:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԱնցանքԳործի #ՍպանելԲասիստին

ՊԱՆԿ

Պանկ (կամ Փանք) անունով են բոլորը ճանաչում Անուշավան Պողոսյանին: Ծնվել է 1995-ին, ունի զույգ քույրիկներ: Ընտանիքի ամենախելացի անդամն է:

  • Սիրած ուտեստը : Շատ ու շատ պոնչիկներ
  • Սիրած տոնը ։ Գիտելիքի օրը, դե մեկ էլ ռոք լսողների միջազգային օրը:
  • Ամենախենթ արարքը : Մի անգամ քննությանը անպատրաստ եմ ներկայացել: Դա պարզապես էքստրիմ էր:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԵրկարՄտածիր

ՄՈՒՐԱԴ

Մուրադ Ղարօղլանյանը ծնվել է 1920-ին Այծեղջյուրի համաստեղության ներքո: Ընտանիքի ամենախենթ ու համառ անդամն է:

  • Սիրած ուտեստը : Տապակած ձուկ:
  • Ապրելն անհնար է առանց ։ Արկածների:
  • Սիրած տոնը ։ Բոլոր տոները սիրում եմ, որովհետև կարելի է դպրոց չգնալ:
  • Ամենախենթ արարքը : Գողացել եմ մեր հարևան ագարակատիրոջ ձին՝ առանց թույլտվության, իհարկե:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԵսՁիերիԼեզունԼավԳիտեմ

ԱՐԱՄ

Արամ Ղարօղլանյանը Մուրադի զարմիկն է: Ծնվել է 1923-ին: Սիրում է ձիեր և արկածներ համարյա նույնքան որքան Մուրադը: Նաև սիրում է հարցեր տալ:

  • Սիրած ուտեստը : Մայրիկի պատրաստած մսով կարտոֆիլը:
  • Սիրած տոնը ։ Իմ ծննդյան օրը:
  • Ամենախենթ արարքը : Կյանքում առաջին անգամ առանց քշել իմանալու իսկական ձի եմ հեծնել:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ՄուրադնԱմենալավնէ

ՍՊԻՏԱԿ ՁԻ

Սպիտակ Ձին մի օր ստացած Սիրտ Իմ անունը և շատ հավանեց: Նրա կատարյալ օրն այսպիտին է՝ ջուր, ապա լոգանք, որից հետո անպայման իրեն շոյում են սանրով, իսկ հետո առանց հեծնելու բաց թողնում դաշտերում:

  • Սիրած ուտեստը : Վարսակ:
  • Ապրելն անհնար է առանց ։ Ազատություն:
  • Ամենախենթ արարքը : Մի անգամ ձևացրել է, որ իր տիրոջը չի ճանաչում:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #Վայրիուազատ

ԽՈՍՐՈՎ ՔԵՌԻ

Խոսրով Ղարօղլանյանը ծնվել է 1875-ին: Ամենից շատ նա կարոտում է հայրենիքը:

  • Սիրած ուտեստը : Խաղողի թփով դոլմա:
  • Ապրելն անհնար է առանց ։ Կարոտ:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ՎնասՉունի՜

ՋՈՆ ԲԱՅՐՈ

Ջոն Բայրոն ագարակատեր է: Նա Ղարօղլանյանների ընտանիքի լավ բարեկամն է ու հարևանը:

  • Ինչպիսի՞ն կլինի ձեր կատարյալ օրը ։ Երբ վերջապես հասցնում եմ օրվա բոլոր անելիքներս ագարակում և վայելում երեկոյան սուրճը:
  • Սիրած տոնը ։ Երախտագիտության օրը:
  • Ամենախենթ արարքը : Է՜հ, ապրելը արդեն խենթ մի բան է էլի:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #Համբերություն