NolaLand

ՌԵՀԱՆ ԳՐԱՖԻԿ ՆՈՎԵԼԻ ՄԱՍԻՆ

ՌԵՀԱՆ գրաֆիկ նովելը ստեղծվել է NolaReads ծրագրի շրջանակներում, որին աջակցել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը: Այս ծրագրով հայ դասական գրականության երեք կարճ պատմվածքներ վերածվել են գրաֆիկ նովելների, որտեղ միահյուսվում են ՆոլաԼենդի հերոսների և գրական ստեղծագործության գործող անձանց պատմությունները: ՌԵՀԱՆ գրաֆիկ նովելը հիմնված է Գրիգոր Զոհրապի համանուն պատմվածքի վրա: Գրաֆիկ նովելում կհանդիպես նաև Զոհրապի այլ հերոսների՝ հռչակավոր գող Զաբուղոնին, նրա սիրեցյալին՝ Վասիլիկին: Իսկ թե ինչպես են նրանք հայտնվել նույն պատմվածքի մեջ, կիմանաս կարդալով գրաֆիկ նովելը:

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՄԱՍԻՆ

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ

Գրիգոր Զորհապը ծնվել է մեծահարուստ ընտանիքում 1861թ-ին Բեշիկթաշում: Կրթություն է ստածել Հայկական կաթոլիկ դպրոցում: Այնուհետև ստացել է ինժեների որակավարում Գալաթասարայի համալսարանում և իրավաբանական կրթություն Արդարադատության Կայսերական համալսարանում: Օսմանյան կայսրությունում աշխատել է որպես իրավաբան: ՌԵՀԱՆ կարճ պատմվածքը Զոհրապի ամենառոմանտիկ ստեղծագործություններից է, որ տարբերվում է նրա՝ Ֆրանսիական ռեալիզմի ալիքով ոգեշնչված առավել ռեալիստական և քաղաքական ստեղծագործություններից:

Կերպարների մասին

ՆՈԼԱ

Նոլան 17 տարեկան է: Անունը՝ Նանոր Կիրակոսյան, բայց այդպես նրան ոչ ոք մի դիմում: Ծննդյան օրը ապրիլի 13-ն է: Ցանկացած օր նրա համար կատարյալ է, երբ կա ռոք համերգ, որի ժամանակ կարող է ռոմանտիկ հանդիպում ունենալ: Կարող է համադրել նաև ինչ-որ ըմբոստ արարք:

  • Սիրած ուտեստը : Լակրիսի կոնֆետ և գազարի հյութ:
  • Ապրելն անհնար է առանց ։ Երաժշտության և արկածների:
  • Սիրած տոնը ։ Բոլոր տոները, որոնց ժամանակ նվեր եմ ստանում:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԵղիրՓոփոխությունը

ՌԵ / ԷԴԳԱՐ

Էդգար Գալստյանը 20 տարեկան է: Ընկերներն ու բարեկամները Ռեն են նրանց կոչում: Սիրում է կարտոֆիլի ֆրի, բայց աշխատում է առողջ սնվել: Սիրում է նաև կիթառ նվագել: Իդեալական օր է համարում երբ արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Չնայած, այդպես գրեթե չի լինում, քանի որ նրա կյանքը լի է արկածներով:

  • Ապրելն անհնար է առանց ։ Երաժշտության:
  • Ամենախենթ արարքը : Նոլային հանդիպելը:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԱնդարդՍեր

ՍԵՎ ԿԱՏՈՒ

Սև կատուն թե՛ իր իրական անունը և թե՛ծննդյան օրը գաղտնի է պահում: Շատ է սիրում արկածներ որոնել իր ամենամտերիմ ընկերոջ՝ Նոլայի հետ:

  • Սիրած ուտեստը : Կաթ, մի քիչ վանիլով համեմված:
  • Սիրած ուտեստը : Կաթ, մի քիչ վանիլով համեմված:
  • Սիրած տոնը ։ Երբ էլ ուզեմ՝ ինձ համար տոն է:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #Մյաու

ՍՈՆԱ

Սոնան ծնվեր է Պոլում ապրող հայ ընտանիքում 1867թ-ին: Նա սիրում է պարահանդեսներ ու գեղեցիկ դասական պարեր: Սիրած ուտեստը՝ աղցան ռեհանի բերևներով:

  • Ապրելն անհնար է առանց ։ Ամեն օր պատուհանից ծովը տեսնելու:
  • Սիրած տոնը ։ Կարևորը՝ պարելն է:
  • Ամենախենթ արարքը : Մի անծանոթ երիտասարդի հետ պարելը:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #Սիրուն

ԳՐԻԳՈՐ

Գրիգորը ծնվեր է 1872-ին Ստամբուլում: Երազում է դառնալ լրագրող: Երբեք չի մոռանա այն օրը, երբ հանդիպեց նրան՝ ալիքներով վարսերով աղջկան:

  • Սիրած ուտեստը : Շիլա դարչինով:
  • Ամենախենթ արարքը : Կյանքով հիանալու:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #Ռեհան #ՍաԳերեցՍիրտս

ԶԱԲՈՒՂՈՆ

Զաբուղոնը հայտնի գող է, որ ծնվել է 1865-ին, Պոլում: Իրական անունը հայտնի չէ, բոլորը նրան գիտեն որպես Զաբուղոն: Ցերեկը նրա համար է, նրա տարերքը գիշերն է:

  • Սիրած ուտեստը : Տապակած միս և գինի:
  • Ապրելն անհնար է առանց ։ Ազատության:
  • Ամենախենթ արարքը : Բանտից փոխուստ հանուն Վասիլիկի:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ԱմենԻնչՀանունՍիրո

ԱՐՇԱԿ

Արշակ Յազըճյան: Ծնվել է 1866-ին, Պոլսո գեղեցիկ թաղամասերից մեկում:

  • Սիրած ուտեստը : Ֆրանսիական անուշեղեն:
  • Ապրելն անհնար է առանց ։ Բարձր հասարակության հավաքների:
  • Ամենախենթ արարքը : Ես հարգված մարդ եմ, խենթությունները երեխաների համար են:
  • Ի՞նչ հեշթեգով կբնութագրեք ինքներդ ձեզ : #ՁգտիրԿատարելության